Այս ապրիլին գործարքները 2018-ի ապրիլի համեմատ աճել են 28.9 %-ով

21.05.2019

2019 թվականի ապրիլին Հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է իրավունքի պետական գրանցման 16 270 գործարք, ինչը 2019 թվականի մարտ ամսվա համեմատ աճել է 6.9 %-ով, իսկ 2018 թվականի ապրիլի համեմատ` 28.9 %-ով:

Երևանում 2019 թվականի ապրիլին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 ք մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի մարտ ամսվա համեմատ աճել են 0.8 %-ով, իսկ 2018 թվականի ապրիլի համեմատ՝ 9.8 %-ով :

Հայաստանի մարզերի քաղաքներում 2019 թվականի ապրիլին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 ք մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի մարտ ամսվա համեմատ աճել են 0.4 %-ով:

Սկզբնաղբյուր  https://www.cadastre.am/article/1542