Ինֆորմացիա
Վաճառվում է կամ երկարաժամկետ վարձակալության է տրվում գեղեցիկ վերանորոգված երկհարկանի առանձնատուն, շինության ընդհանուր մակերեսը՝ 400 քմ և հողատարածքինը՝ 1201 քմ: Առանձնատունը գտնվում է Բագրևանդի էլիտար թաղամասում, կենտրոնական փողոցից ոչ հեռու: Բացի 2 հարկերից, կա նաև կիսանկուղային տարածք` բաղկացած 2 սենյակից, որի ընդհանուր մակերեսը 113 ք.մ. է: 1-ին հարկում կա նախասրահ, բուխարիով հյուրասենյակ, ճաշասենյակ, խոհանոց, բուխարիով աշխատասենյակ և 2 սանհանգույց: 2-րդ հարկում կա 1 ընդարձակ հյուրասենյակ, 4 ննջասենյակ, 2 սանհանգույց: Առանձնատունը կապիտալ վերանորոգված է, տեղադրված է 2 գազի կաթսա, մուտքի երկաթե դուռ, եվրոպատուհաններ, օդորակիչներ, հատակը ծածկված է որակյալ մանրահատակով և սալիկներով: Սանհանգույցները սալիկապատված են ապահովված անհրաժեշտ սանտեխնիկայով: Բոլոր սենյակները կահավորված են, համալրված տեխնիկայով: Առկա են մի քանի բացօթյա պատշգամբներ, շենքի տարբեր կողմերում` տարբեր տեսարաններով: Ունի փակ լողավազան, բակում կա փակ և բացօթյա ավտոկայանատեղի` մի քանի մեքենայի համար նախատեսված: Բակում նախատեսված է տարածք ամառային հանգստի համար, ամառային խոհանոցով, զրուցարանով, բուխարիով և դեկորատիվ ծառերով: Առանձնատունն ամբողջությամբ պարսպապատ է, ունի տեսահսկման համակարգ, պահակակետ, ևս 1 սանհանգույց:
Գնահատական


5 Սենյակ
1200 Ք.Մ (Ընդհանուր մակերես)
400 Ք.Մ (Տան մակերես)

+37412386500
+374 98 386500
+374 95 111500
silver.rea.estate@gmail.com