Ինֆորմացիա

Բնակարան, 2 սենյականոց, Փոքր Կենտրոն, Երևան Խորենացի Վաճառվում կամ երկարաժամկետ վարձակալության է տրվում 2 սենյականոց բնակարան` 54 քմ մակերեսով, որը գտնվում է Խորենացի փողոցում՝ 15 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 6-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, առաստաղի բարձրությունը 3 մ է: Տեղադրված են անհատական ջեռուցման և օդորակման համակարգեր, երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է բարձրորակ լամինատով: Սանհանգույցը սալիկապատված է և հագեցած սանտեխնիկայով: Բնակարանը հագեցած է բոլոր հարմարություններով, գեղեցիկ կահավորված է և հագեցած ժամանակակից տեխնիկայով: Բացօթյա պատշգամբից բացվում է գեղեցիկ տեսարան: Շենքն ունի անվտանգության համակարգ և վերելակ: Բակում կա խաղահրապարակ և բացօթյա կայանատեղի: Մոտակայքում են գտնվում «Ռոսիա» առևտրի կենտրոնը, «Զորավար Անդրանիկ» մետրոյի կայարանը, Անգլիական այգին, խանութներ, բանկեր, տրանսպորտի կանգառներ և ժամանցի վայրեր: Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին: -- Բնակարանը ցուցադրվում է միայն գրասենյակ այցելությունից և ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելուց հետո:

Գնահատական

Բնակարան | Վաճառք
Երևան, Կենտրոն, Խորենացու փող
ID 139292
| $ 135,000 |
Գինը վերջնական չէ,կարող է փոխվել:
Դիտումների քանակ - 432
Հիփոթեքի հաշվիչ
  • 2 Սենյակ
  • 54 Ք.Մ
  • 6 / 15
Շինության տիպը
Մոնոլիտ
Վիճակը
Վերանորոգված
Silver Rea Արշավիր
(գործակալ)
Հեռախոս
+374 77 316500
Էլ. հասցե
Silver.rea@mail.ru
Ուղարկել Հարցում