Ինֆորմացիա
Վաճառվում կամ երկարաժամկետ վարձակալությամբ է տրվում 4 հարկանի շքեղ, ընդարձակ և գեղեցիկ առանձնատուն՝ 1000 քմ. բնակելի մակերեսով և 820 քմ. հողատարածքով, որը գտնվում է Քեռու փողոցում՝ Բլուր թաղամասում՝ քաղաքի անաղմուկ հատվածում։ Առանձնատունը կապիտալ կառուցված և հագեցած է լիարժեք ապրելու համար բոլոր հարմարություններով։ Առաջին հարկում է գտնվում լողավազանը, թուրքական բաղնիքը, շոգեբաղնիքը և սանհանգույց։ 2-րդ հարկում գտնվում է ընդարձակ հյուրասենյակը, խոհանոցը, աշխատասենյակը և 1 սանհանգույց: 3-րդ հարկում` 4 ննջասենյակ` յուրաքանչյուրը իր լոգասենյակով: 4-րդ հարկը խաղասրահ է։ Առանձնատունն ունի կից շինություն, որտեղ ամառային խոհանոցն է, բուխարիյով և կահավորված: Առանձնատան բակը շատ ընդարձակ է, բարեկարգ և կանաչապատ՝ կա բացօթյա լողավազան։ Առանձնատունը պարսպապատ է, դարպասները հեռակառավարվող են , ունի 2 ավտոտնակ և հսկվում է տեսախցիկներով։
Գնահատական

7+ Սենյակ
820 Ք.Մ (Ընդհանուր մակերես)
1000 Ք.Մ (Տան մակերես)

+37412386500
+374 98 386500
+374 95 111500
silver.rea.estate@gmail.com