Վահագնի թաղամաս

Վահագնի թաղամասի նախագծումը և կառուցումը մեկնարկել են 1990-ականների վերջին` Վահագն Հովնանյանի նախաձեռնությամբ  հիմնված «Հովնանյան Ինթերնեյշնլ» ընկերության կողմից:  Թաղամասը զբաղեցնում է 163 հա մակերես: Ըստ նախագծի թաղամասում նախատեսվում է կառուցել ճարտարապետական յուրահատուկ լուծումներով 700 առանձնատուն  և 2300 բնակարան՝ անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներով: Թաղամասը բաժանված է 8  տեղամասերի, որոնցում տեղաբաշխված են տարբեր ոճերի առանձնատներ, թաունհաուսներ, բարեկարգված հողակտորներ, «Շանթ» անունով արհեստական լճակը, առևտրի հաստատությունը և «Արարատ Վելլի» քաղաքամերձ ակումբը՝ լողավազանով, գոլֆի մեծ և փոքր  դաշտերով, թենիսի կորտերով և ռեստորանով:

Վահագնի թաղամասում առկա են բոլոր պայմանները բարեկեցիկ, անհոգ և ապահով կյանք անցկացնելու համար:  Թաղամասում գործում է շուրջօրյա անվտանգության ծառայություն, կանաչապատ տարածքները մշտապես խնամվում են մեր այգեպանների կողմից, փողոցները մաքուր են և բարեկարգված,իրականացվում է աղբահանություն շաբաթը 3 անգամ: