Ինչո՞ւ է ավելի ճիշտ անշարժ գույք ձեռք բերել գործակալի միջոցով. Պարզաբանում է մասնագետը

Վերջին շրջանում մարդիկ անշարժ գույք գնելու-վաճառելու հետ կապված հաճախ թյուրիմացության մեջ են ընկնում, քանի որ գնային լուրջ տատանումներ են հանդիպում: Անշարժ գույք գնելից պետք է հաշվի առնել մի շարք կարևոր գործոններ: Այս և մի շարք այլ հարցերի մասին Analitik.am-ը զրուցեց  Սիլվեր Ռիա անշարժ գույքի գործակալության տնօրեն Անդրանիկ Հարությունովի հետ:

Ինչո՞ւ է պետք  օգտվել անշարժ գույքի գործակալի ծառայություններից: 

 

Երբ անհրաժեշտություն է առաջանում անշարժ գույք գնել, վաճառել, վարձակալել կամ հանձնել վարձակալության, թվում է, թե դա այդքան էլ բարդ գործընթաց չէ, քանի որ կարելի է հայտարարություն տալ կամ փնտրել անհրաժեշտ գույքը համացանցում և վերջ: Իրականում, երբ գալիս է այդ պահը՝ շատերը փորձում են դիմել անշարժ գույքի գործակալությանը կամ գործակալի: Գործակալությանը դիմում են հիմնականում այն մարդիկ, ովքեր ունեն ժամանակի խնդիր կամ արդեն հոգնել են ինքնուրույն փնտրտուքի ձախողված փորձերից, քանի որ համացանցում առկա անհատ վաճառողների ինֆորմացիան ոչ միշտ է, ոչ ճշգրիտ կամ մշակված է լինում: Գարծակալների մոտ հիմնականում դրանք ստուգված, տեղազննված և ավելի թարմ են լինում, ինչի շնորհիվ հնարավոր է լինում ժամանակ խնայել, բայց միայն ժամանակ խնայելու համար չէ, որ մարդիկ օգտվում են գործակալների ծառայություններից: Բնակարան ձեռք բերելուց գնորդի համար շատ կարևոր է նաև հավելյալ տեղեկատվություն ստանալ տվյալ գույքի վերաբերյալ՝ շինության կառուցման տարեթվի, վթարային լինելու, գույքի սեփականության տեսակի, ձեռքբերման հիմքի և ներկայիս կարգավիճակի մասին:

Ինչո՞ւ հնարավոր չէ դա անել առանց գործակալի, մի՞թե վաճառողն ու գնորդը չեն կարող միմյանց հայտնել բոլոր Ձեր նշած տեղեկությունները:

Տեսեք, ցանկացած գույքի ձեռքբերում համարվում է ներդրում գնորդի համար, ցանկացած գնորդ ձգտում է գնել այնպիսի գույք, որը հետագայում օտարելուց հնարավորինս ձեռնտու լինի, դրա համար հարկավոր է հմուտ գործակալ, ով տիրապետում է շուկայում տիրող իրավիճակին, որպեսզի իր ճիշտ խորհրդով կողմնորոշի գնորդին՝ տալով համապատասխան տեղեկատվություն գույքի ներկայիս շուկայական և լիկվիդային գնի մասին: Այս գործընացի ամենակարևոր բաղկացուցիչներից է համարվում բանակցությունները, քանի որ ոչ միշտ է հաջողվում գնորդին և վաճառողին ընդհանուր հայտարարի գալ առանց գործակալի: Հմուտ գործակալը միշտ տիրապետում է իրավիճակին և կարողանում է երկկողմանի համաձայնության բերել կողմերին:

Գնորդների մի մասը անշարժ գույքը՝ բնակարան կամ հասարակական տարածք, ձեռք են բերում կոմերցիոն նպատակով՝ վարձակալությամբ հանձնելու համար: Այստեղ շատ կարևոր է գործակալի ճիշտ խորհուրդները, որպեսզի գնորդը հնարավորինս ճիշտ ինֆորմացվի, թե որ համայնքներում և որ տեսակի շենքերում են ավելի բարձր գներով հանձնվում վարձակալության բնակարանները կամ հասարակական տարածքները: Իմ վերլուծությամբ՝ ներկա պահի դրությամբ Երևանում բնակարանի արժեք/վարձակալության տարեկան եկամտաբերության միջին արժեքը կազմում է 6 տոկոս: Վերոնշածը և հետագա գործարքի բուն պայմանագրի կնքումը, նոտարական վավերացումը ևս մտնում են գործակալության կողմից վճարովի ծառայության մատուցման մեջ:

Գործակալությունների կողմից իրավական ծառայությունները նույնպես մատուցվո՞ւմ են:

Գործակալությունների մեծ մասը ունենում են իրավաբաններ, ովքեր կազմակերպում են փաստաթղթերի հետ կապված ամբողջ գործըթացը, ինչն էլ ավելի է նվազեցնում անհարմար իրավիճակում հայտնվելու ռիսկը: Հիմնականում ընկերությունները ծառայություն մատուցելուց առաջ կնքում են ծառայության մատուցման պայմանագիր, որտեղ հստակ նշվում են վճարովի ծառայություն մատուցող՝ անշարժ գույքի գործակալության պարտականությունները և գնորդի պարտավորությունները: Սովորաբար ՀՀ-ում ընկերությունները աշխատում են 2-2.5 տոկոս միջնորդավճարով: Կան նաև անհատ գործակալներ կամ անհատներ, ովքեր իրենց ծառայությունները մատուցում են ավելի մատչելի գներով, բայց նրանց մեծ մասը գրանցված չեն հարկային դաշտում և ոչ մի երաշխիք չկա, որ դուք վերջում Ձեզ խաբված չեք զգա: Շատ կարևոր է, որ յուրաքանչյուր գնորդ հասկանա իրեն ինչ որակի ծառայություն է մատուցվել և ինչի համար է նա վճարում այդ միջնորդավճարը:

Ի վերջո, ի՞նչ է ստանում մարդը, ով դիմել է գործակալության ծառայությանը:

Գործակալության ծառայությունից օգտվելուց դուք ստանում եք՝ ճշտված տեղեկատվություն, որով հնարավոր է ժամանակ խնայել և ճիշտ ընտրություն կատարել, շուկայի վերաբերյալ ռեալթորական խորհդատվություն, բանակցություններում հաջողելու մեծ շանսեր, իրավաբանական աջակցություն:

https://analitik.am/news/view/482812?fbclid=IwAR29IV5vsGC55WnVVWW0XcFd0y3J7ZqzsSRnfWWPvNoPbcK19YM8VzQigQA