«Գարունավան 2» բնակելի թաղամաս

Բնակարանները գտնվում են «Գարունավան II» բնակելի համալիրում ՝ Բագրևանդ էլիտար թաղամասում: «Գարունավան II» - ը կառուցվում է 9350 քմ ամբողջությամբ պարսպապատված հողատարածքի վրա: Կառուցապատումը կազմում է ընդհանուր հողամասի մակերեսի ընդամենը 24%, իսկ մնացյալ 76% տրամադրված է բարեկարգման, կանաչապատման և հանգստյան գոտիներին: Թաղամասում կառուցվում են 6 մասնաշենքեր, յուրաքանչյուրը մեկ նկուղային և 3 բնակելի հարկերով: Յուրաքանչյուր հարկում նախատեսված է 3 բնակարան: Բնակարանների համար ստորգետնյա հարկում նախատեսված է մեկ ավտոկայանատեղի և մեկ պահեստային սենյակ: Բնակարանները ենթարկվում են էներգախնայողության համար նախատեսաված փորձաքննության ստանալով համապատասխան գնահատական: Բնակարանի բոլոր արտաքին պատերը ջերմամեկուսացվում են, իսկ լուսամուտները պատրաստվում են մետաղապլաստե 4 խցիկանոց պրոֆիլներով ու երկշերտ ապակիներով: Այս նախագծի յուրահատկությունը կայանում է նրանում որ բոլոր բնակարանները ունեն 7 և ավելի լուսամուտ: Բնակարնների կառուցման փուլում հնարավոր է հատակագծային փոփոխություններ Ձեր ցանկությամբ, իսչպես նաև հնարավոր է բնակարնների վաճառք վերանորոգված և չվերանորոգված տարբերակներով: Բնակարնները վաճառվում են կառուցապատողի անունից և հիփոթեքային վարկով գնման դեպքում կգօրծի եկամտային հարկի վերադարձի օրենքը: «Գարունավան» թաղամասի նորաձև և բծախնդրորեն հղկված ու մշակված նախագծերը, լուսավոր և ընդարձակ սենյակները թույլ կտան Ձեր ընտանիքին կտրվել մայրաքաղաքային աղմկոտ անցուդարձից և վայելել հարմարավետ տանն անցկացրած ժամանակը, ընտանեկան ջերմությանն ու ներդաշակությունը: Բնակարանների բացառիկ վաճառքով զբաղվում է անշարժ գույքի գործակալությունը: Բոլոր բնակարանները ունեն սեփականության վկայական, և գրանցվելու է Ձեր գնման իրավունքը: Բնակարանները հնարավոր է ձեռք բերել թե հիփոթկային տարբերակով և թե տարաժամկետ ձեռք բերում կառուցապատողից:

093-512-500